Search
Close this search box.

Շոյգուն խոսել է Թուրքիայի հետ բարդ հարաբերությունների ու Ղարաբաղյան հարցի մասին

Ռուսաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների դասավորումը շատ բարդ, բայց միևնույն ժամանակ արդյունավետ աշխատանք է: Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Եթե խոսելու լինենք Թուրքիայի հետ հարաբերությունների մասին, ապա ընթանում է ոչ հեշտ, սակայն շատ արդյունավետ աշխատանք: Համատեղ աշխատանքը բարդ է: Բարդ է, քանի որ խանգարում է այն, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Իհարկե դա խանգարում է, սակայն դա ինքնին բացառիկ փորձ է, երբ մի կողմում ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, մյուս կողմում՝ ոչ»,-ասել է նա:

Շոյգուն ասել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան կարողանում են կոմպրոմիսներ գտնել այնտեղ, որտեղ դա անհնար է երևում: Նա որպես օրինակ նշել է Իդլիբյան գոտին:

Շոյգուն հիշեցրել է նաև Ղարաբաղյան հակամարտության մասին. «Դա շատ ոչ հեշտ օպերացիա է: Հենց այդպես ես կցանկանայի այն անվանել, ոչ՝ այլ կերպ, քանի որ այդ օպերացիայի մեջ ներգրավվել են ահռելի քանակությամբ արգումենտներ, տարրեր, շարժառիթներ»,-ասել է նա:

Please enter a valid URL