Հայաստանում հաճախ են քննարկում Մոսկվայի և Կարսի պայմանագրերը, և ամեն ինչ բարդում պատմական անարդարության վրա։ Սակայն, Հայաստանի պատմության մեջ ավելի վատթար պայմաններով պայմանագիր գոյություն ունի։
Դա 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ ստորագրված հայտարարությունն է, որը փաստացի Հայաստանի համար դարձավ կապիտուլյացիայի պայմանագիր։ Այս պայմանագրով ոչ միայն Ղարաբաղի մեծ մասը հանձնվեց Ադրբեջանին, այլ նաև Թուրքիան դե յուրե մտավ Հարավային Կովկաս։ Հայաստանի տարածքով Թուրքիան և Ադրբեջանը ունենալու են տրանսպորտային միջանցք։
Եվ այս միջանցքի հաշվին Թուրքիան ուժեղացնելու է իր ռազմական ներկայությունը Ադրբեջանում և Կենտրոնական Ասիայում։ Թուրքիան այլևս դուրս չի գա Հարավային Կովկասից:
Թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր Բորիս Դոլգով