«Նիկոլ Փաշինյանն իշխանություն գալով ամենուժեղ հարվածը հասցրեց հայերի ազգային ինքնագիտակցությանը։ Նույնիսկ պատերազմից հետո` շարունակում է այդ հարվածները և պնդում, թե առևտուրը, բաց սահմանները խաղաղություն կբերեն։ Հայաստանը տարիներ շարունակ ունեցել է ազգային նպատակներ, իսկ հիմա հայերին ձեռք են առնում, ծաղրում են` ազգային նպատակները բերելով մտցնելով առևտրի տիրույթ։
Իսկ մեկը հարցրել է Փաշինյանին` Թուրքիան և Ադրբեջանը ցանկանու՞մ են խաղաղություն։ Ինչպե՞ս է Ադրբեջանը ցանկանում խաղաղություն, երբ նույնիսկ ձեր պնդմամբ` ձեր իսկ ռազմագերիներին չի վերադարձնում։
Ինչպե՞ս է ցանկանում խաղաղություն, երբ Հայաստանի տարածքները հռչակում է իր պատմական տարածքներ։ Կամ Ադրբեջանն այդ ամենը ասում և անում է առանց Թուրքիայի համաձայնությա՞ն։ Նիկոլ Փաշինյանի պրմիտիվ պատկերացումները բնութագրում են իր թշվառ քաղաքականությունը».
քաղաքագետ, ՆԱՏԻՎ հատուկ ծառայության նախկին տնօրեն Յակով Քեդմկ