Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր հերթական խառը օրն էր։ Այս անգամ ավելի շատ զբաղված էի արտաքին աշխարհում մեր խնդիրների ճիշտ ներկայացմամբ։ Եվրոպական խոշորագույն քաղաքական շրջանակներում Հայաստանի ներկա շահերի խելացի դիրքավորում, Արցախի խնդրի մասին ճշգրիտ եւ արժանահավատ տեղեկատվության տարածում, Արցախի կարգավիճակի խնդիր, ռազմագերիներ, ադրբեջանական ագրեսիա, Թուրքիայի ներգրավում։
Մի քանի ժամվա ինտենսիվ աշխատանք, դրան նախորդած ջանքեր գրություններ, տեղեկանքներ, ելույթ, առաջարկություններ նախապատրաստելու համար։
Եւ այդքանից հետո մտնում ես ՖԲ կամ մամուլ ու տեսնում ես թրքաբարո վիժվածքին սպասարկող մունդռիկներին, դուրսպրծուկներին, նարկոմանմերին, չստացված դերասան ու անբարո դեպուտատներին, ու հանրային տարածքում հազիվ ես զսպում քֆուրդ սրանց եւ սրանց մեյդան բերած գերագույն սրիկայի հասցեին։
Մեզ դավաճանել են։ Մեզ շեղում են մեր ապագայից։ Մեզ պոկում են Արցախից։
Մեր ցավը վաճառում են։ Մեր վիշտը թմրացնում են։ Մեր զոհերին անարգում են։ Մեր գերեզմանների վրա թուրքի ոտքերի տակ կարմիր խալի են գցում։
Պատժվելու եք բոլորդ։
Ազոխի քարանձավի նեանդերտալցուն երանի եք տալու, թուրքերի թլիպներ»: