Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևան սոցցանցային իր պաշտոնական էջում լուսանկարներ է տարածել իրենց ընտանիքի ճամփորդությունից։ Նրանք այցելել էին Հադրութի շրջան, այդ թվում` Ազոխ քարանձավ։
Դերասան, Նիկոլ Փաշինյանի երդվյալ պաշտպան ու նրա թիմակից Հովհաննես Ազոյանն այդ լուսանկարի տակ անգլերենով գրել է.
«Վերջապես ես խաղաղություն տեսա պարոն Ալիևի դեմքին։ Աշխարհին խաղաղություն։ Թող երբեք պատերազմը չկրկնվի»։
Փաստորեն 5000 ավելի մեր զոհերի, անհամար հաշմանդամների, անհետ կորածների ու առնվազն 200-ից ավելի գերիների գնով ձեռք բերած Ալիևի դեմքի խաղաղությունը այնքան է ոգեշնչել դերասանին, որ վերջինս չի դիմացել արտահայտվելու գայթակղությանը։
ԱԺ պատգամավոր նաիրա Զոհրաբյանն էլ դերասան Ազոյանի մեկնաբանության առնչությամբ գրել է․
Ես մի րոպե անգամ չեմ կասկածում, որ էս սրբապիղծ նիկոլականները հատուկ դիտավորությամբ են էսպիսի հրեշավոր բաներ անում։ Ասելիքներն այն է, որ ինչ էլ անենք՝ մենք ունենք այն ցածր իրավագիտակցությամբ ամբոխը, որ մեր ամեն սրբապղծությանը ծափ է տալու