ՀՀ զինված ուժերում մարտի 16-ի ժամը 09:00-ին մեկնարկել են մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժություններ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զորավարժություններին ընդգրկված զորամասերն ու ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության համապատասխան աստիճանների, անձնակազմը մեկնել է տեղակայման շրջաններ:
Ծավալվել են զինված ուժերի, զորամիավորումների և ԶՈՒ զորատեսակների կառավարման կետերը, որտեղ իրականացվում են զորավարժությունների մարտական հրաձգության փուլերի և հաշվարկների ճշգրտման, ստորաբաժանումների ու կրակի կառավարման մարզումների նախապատրաստական աշխատանքներ: