Մարտի 15-ին Վաղարշապատի ոստիկանության բաժին տեղեկություններ են ստացվել, որ նախորդ օրը՝ մարտի 14-ին, Վաղարշապատ քաղաքի Նալբանդյան փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում հնչել են կրակոցներ, այս պահին կատարվում է հետաքննություն: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:
Նշենք, որ, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, միջադեպի մասնակիցների մեջ շոշափվում են տարբեր անուններ, այդ թվում՝ ինչ-որ «Շիշ բռնողի», «Պիպոյի»։