Ադրբեջանցիներն այսօր արդեն Տիգրանակերտում են:
Այն Տիգրանակերտում, որի հիմքը դրվել է մ.թ.ա. 72 թվականին, երբ ադրբեջանցիները դեռ չկային:
Հիշեցնենք, որ երեկ Ալիևը իր ընտանիքի հետ այցելել էր Հադրութ, որտեղ ձնագնդի էր խաղում: Իսկ դրանից առաջ վերջինս այցելել էր Հադրութի և Ֆիզուլիի շրջաններ:
Հավելենք, որ հայ հասարակությունը մեծ ցավ է ապրել՝ տեսնելով Ալիևի լուսանկարները հայկական տարածքներում: Որոշ հայ օգտատերեր, անգամ, սկսեցին անհանգստություն արտահայտել այն մասով, թե հիմա նորից կսկսեն հայերիս ձեռք առնել Ադրբեջանում: