Արթուր Մարկոսյանը, ով մասնակցել է արցախյան վերջին պատերազմին, սեպտեմբերի 30-ից եղել է Ջաբրայիլում ու իր աչքով է տեսել, թե ռազմի դաշտում ինչ է կատարվել: Նա պնդում է՝ «հողերը նվեր են տվել թուրքերին»: Aravot.am-ի հետ զրույցում հարցին, թե դուք կոնկրետ դավաճանական դրվագների ականատես եղե՞լ եք՝ նա պատասխանեց.
«Այո, մեզ մինչեւ Կուբաթլու նահանջել է տվել՝ առանց մի փամփուշտ կրակելու: Ամբողջ Սյունիքի տղաներս՝ կամավորներս, 7-8 հարյուր հոգի նահանջել ենք մոտ 32 կմ: Նահանջեք 2 կմ, կես կմ, 1 կմ ու երկու շրջան անձամբ մենք ենք ներկա եղել, թե ոնց են տվել՝ իր ծախված գեներալների հետ:
Մենք գիտենք: Ես այնտեղ որպես կռվող տղա մենակ Քյոխ գիտեմ՝ «Եղնիկների» Քյոխը: Մնացածին ես այնտեղ տեսել եմ պատերազմի դաշտից 15 կմ հեռու, հետո դառան մարզպետ, պատերազմի դաշտից 17 կմ հեռու, դառան փոխմարզպետներ, ծառայում էին Նիկոլին: Կռվի դաշտում ես չեմ տեսել նրանց: Մի հատ Քյոխ գիտեմ, որ տղա է, եղել է իր զինվորից կես մետր առաջ կանգնած, ոչ թե թաքնված»: