«Հրապարակ» թերթը գրում է. Իմքայլական պատգամավորների հետ կիրակի օրը ունեցած հանդիպման ժամանակ Փաշինյանն ասել է՝ պատրաստվում ենք ընտրության, բայց ժամկետների մասին խուսափել է խոսելուց։ Թեեւ իշխանական կուլիսներում արդեն օր է նշվում՝ հունիսի առաջին շաբաթը։
Վարչապետը հպանցիկ անդրադարձել է թիմի մտահոգություններին, թե ինչպես են այս իրավիճակում քարոզարշավ անելու, ինչ են ասելու․ «Ինչ որ ասել ենք միշտ»։ Ապա հասկացրել է, որ ամեն մեկը պետք է աշխատի։ Նաեւ փորձելու են սեփական ընդդիմություն ձեւավորել, օրինակ՝ մոտ օրերս կուսակցություն կբացի Վարազդատ Կարապետյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում