Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ահա, թե ինչ ստորությունների է դիմում նորանշանակ տնօրենը». օգտատերը՝ Աբովյանի 1 ավագ դպրոցում տիրող իրավիճակի մասին

Նար Շուշ օգտատերը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի փոքր այն մասին, թե ինչ է կատարվում Աբովյանի Խ. Աբովյանի անվան 1 ավագ դպրոցում։
Նորանշանակ տնօրենը շաբաթ օրը ծնողներին զանգով տեղեկացնբւմ է, որ երկուշաբթի օրվանից երեխաները անցնելու են բնականոն դասերի նոր ուսուցիչների հետ։

Այժմ երեխաները գտնվում են դպրոցում, բայց դաս անելու փոխարեն հաշվվում են որպես գլխաքանակ, որպեսզի ուղարկեն նախարարություն ընդդեմ այն ուսուցիչների, ովքեր գործադուլ են անում ( Իբր տեսեք երեխաները կան, ուսուցիչ չկա)։
Ահա, թե ինչ ստորությունների է դիմում նորանշանակ տնօրենը»։

Դպրոցի պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանն էլ տեղեկացնում է. «Ահա այսօրվա իրական պատկերը դպրոցում, 10-15 աշակերտ 372 աշակերտներից ամենատարբեր դասարաններից ու հոսքերից «նոր ուսուցիչներով»։ Սա խայտառակությունն է հերթական և ապօրինությունը։ Դասապրոցեսը ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ ՉԷ»։

Հիշեցնենք, որ Աբովյանի N1 դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները դասադուլ եւ գործադուլ են անում փետրվարի 3-ից՝ բողոքելով նոր տնօրենի՝ Քարմիլե Առաքելյանի նշանակման դեմ: Դպրոցի աշխատակիցների խոսքով՝ նորանշանակ տնօրենը շրջակա միջավայրի նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ընտանիքի մտերիմն է եւ նրա հովանավորությամբ է նշանակվել տնօրեն։ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է իր ընտանիքի կապը նորանշանակ տնօրենի հետ։ Դպրոցի անձնակազմը եւ աշակերտները ցանկանում են որպես տնօրեն տեսնել նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանին։ Քարմիլե Առաքելյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարվել պաշտոնից:

Please enter a valid URL