Search
Close this search box.

Թոշակների փոխարեն ձվի գինն է բարձրանում

Այսօր մեկնարկող քառօրյայի ընթացքում Հայաստանի խորհրդարանը կսկսի քննարկել եկող տարվա պետական բյուջեի նախագիծը: 2018 թվականը կլինի երրորդ անընդմեջ տարին, երբ Հայաստանի իշխանությունները թոշակների՝ անգամ չնչին բարձրացում չեն նախատեսում:

2 կամ 3 հազար դրամ թոշակի բարձրացումով էլ անգամ թոշակառուի կենսամակարդը չի փոխվի, քանի որ այդ գումարով փոխհատուցվում է գնաճի հետևանքով ծախսերի ավելացումը: Իսկ այս տարիներին գնաճը շարունակել է իր հաղթարշավը՝ տարեկան միջինը 3-4 տոկոսի սահմաններում: Արդեն երկրորդ օրն է, ինչ խանութներում ձվի գինը թանկացել է 10 դրամով, և որևէ պատասխանատու չի պարզաբանում` ինչ պատահեց մեկ գիշերում, որ նման բարձարացում տեղի ունեցավ:

Արդյունքում, երբ գները գնալով բարձրանում են, երկրի՝ կես միլիոնից ավել թոշակառուներ, էլ ավելի թերսնված են դառնում՝ մատնվելով սովի:

 

Please enter a valid URL