Search
Close this search box.

Կապանի հենակետի պատասխանատուին գիշերվա կեսին կանչել են Ռազմական ոստիկանություն. աղմկահարույց տեսանյութի հետքերով

Կապանի դիրեքերից այսօր տարածված աղմկահարույց տեսանյութի հետ կապված Ռազմական ոստիկանություն են կանչել հենակետի պատասխանատուին` կամավորական Արտակ Հարությունյանին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը:

«Կապանի մեր նոր դիրքերից մեկի հետ կապված խնդիրները բարձրաձայնող այսօրվա տեսանյութը շատերն են դիտել։ Տեղեկացնեմ, որ հենակետի պատասխանատուին՝ կամավորական Արտակ Հարությունյանին, գիշերվա կեսին կանչել են Ռազմական ոստիկանություն։ Հիմա միասին գնում ենք։

Անհասկանալի է՝ ինչու են կանչել, մանավանդ որ, մեր տեղեկություններով, բարձրաձայնման արդյունքում, տեղական ինքնակառավարման մարմինների ջանքերով խնդիրներն արդեն իսկ մասամբ լուծվել են»,- գրել է նա։

Նշենք, որ այսօր համացանցում տարածվեց եւ բուռն քննադատությունների առիթ դարձավ մի տեսանյութ, որում Սյունիքի մարզի դիրքերից մեկում զինծառայողը բողոքում էր դիրքի պայմաններից:

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն էլ հայտնել էր, որ Գորիսի կայազորի զինվորական դատախազ Հայկ Մարգարյանի հանձնարարությամբ հրապարակված այդ տեսանյութի առթիվ ՀՀ ՊՆ Կապանի ռազմական ոստիկանության բաժնում քրեադատավարական կարգով նախապատրաստվում են նյութեր՝ ծառայության պայմանների, կազմակերպման հանգամանքների ստուգման, դրանցում առերևույթ հանցավոր մոտեցման առկայությունը պարզելու և ըստ այդմ՝ ընթացքը լուծելու նպատակով:

Please enter a valid URL