Search
Close this search box.

«Թողեցիք մեզ անտեր, գիշեր ցերեկ ողբալով ու մղկտալով». զինվոր կորցարած մոր հուզիչ նամակը

Արցախյան վերջին պատերազմում զոհված զինծառայող Սենո Երկանյանի մայրը գրում է.

Այս նամակս պետք է կարդան հենց նրանք`ով մեղավոր է այսքան անմեղ զինվորների կորուստին։
Այո` խոսքս դավաճաններին է վերաբերվում։ Լավ էլ գիտեք, որ դուք եք դավաճանները, իշխանություն, կառավարություն, նախկին-ներկա, սաղդ էլ դավաճան եք։ Ես մինչև օրս` սեպտեմբերի 27֊ից մինչև հոկտեմբերի 15֊ը, Աստված էի կանչում, որ որդուս բան չպատահի, հոկտեմբերի 15֊ից Աստված էի կանչում, որ Հերոս Որդիս ողջ առողջ վերադառնա տուն։ Հոկտեմբերի 17֊ից մինչև փետրվարի 27֊ը դռնից դուռ ընկած, հիվանդանոցների պատերի տակ, կառավարության դռներն ու ՊՆ-ի դռները ընկաց, ոտերներդ ընկած խնդրում էի, որ որդուս հետ բերեք։ Ես օր ու գիշեր ման էի գալիս, հաստատ համոզված էի, որ պայթած մեքենայի վրա չի մնացել իմ որդին։ Որդիս ողջ էր մնացել, մի կերպ ողջ էր մնացել, որ չգիտեմ ոնց և որտեղ նորից վառվե՞ր։ Ու՞մ համար։ Ձե՞ր։ Որ լավ աթոռա կրիվ տաք։

Խոստանում եմ՝ ոնց դուք թողեցիք ինձ անտեր, դուք էլ եք մնալու անտեր։
Խոստանում եմ՝ սրանից հետո, օր ու գիշեր, մյուս որդեկորույս մայրերի հետ միասին, աղոթելու ենք, աղերսելու ենք Աստծուն, որ ձեր նմանների ընտանիքներն էլ մնան անտեր, թող իրանք էլ ձեր փթած ոսկորներն էլ չգտնեն։
Խոստանում եմ՝ բոլոր դավաճաններիդ, որ բոլորդ պատասխան եք տալու Աստծո առաջ։ Ոչ մեկդ չեք մարսի անմեղ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ արյունը։ Վախեցեք Աստծուծ, դուք սպանիք մեր երեխեքին անմեղ, թողեցիք մեզ անտեր, գիշեր ցերեկ ողբալով ու մղկտալով, դուք ավելի բեթար կպատժվեք։
Խոստանում եմ, որ միակ խնդրանքս Աստծուն կլինի ձեր պատիժը։

Անիծվեք դուք,բոլոր դավաճաններդ, որ մի աթոռի համար,այսքան անմեղ երեխեք կործանեցիք։ Տականքներ։

Please enter a valid URL