Search
Close this search box.

ՖՈՏՈ․ Խոշոր ավտովթար Երևանում, ինչ էր անում դեպքի վայրում Mercedes մակնիշի վարդագույն յաշիկի վարորդը

Այսօր՝ մարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 00:25-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ-Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկում՝ կրկեսի հարևանությամբ, բախվել են Երևան քաղաքի Ա. Բաբաջանյան փողոցի բնակիչ, 29-ամյա Արման Հովհաննիսյանի վարած BMW X6 մակնիշի 20 CQ 020 համարանիշի և Երևանի բնակիչ, 54-ամյա Կարապետ Մանուկյանի վարած Mercedes մակնիշի 36 MՏ 226 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Կ. Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Մինչ դեպքի վայր կժամանեին ՃՈ ծառայողները, BMW -ի վրայից համարանիշները հանել էին և դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ համարանիշները ավտոմեքենայից հանել է դեպքի վայր ժամանած Mercedes մակնիշի վարդագույն յաշիկի վարորդը:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում և արդեն տեղում համարանիշիները ավտոմեքենայի վրայից հանած անձինք հետաքննիչի կարգադրությամբ համարանիշները վերադարձրեցին և տեղադրեցին BMW X6-ի վրա:

Please enter a valid URL