Search
Close this search box.

Արմեն Սարգսյանի հայտարարությունը

Հաշվի առնելով, որ մարտի 13-ին Հանրապետության նախագահի նստավայր հանդիպման հրավիրվածներից «Իմ քայլը» եւ «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցություններն ընդունել են հրավերը, «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը եւ Հայրենիքի փրկության շարժումը հանդիպման համար առաջարկել են իրենց օրակարգն ու պայմաններ ներկայացրել, այս պահին մեկ սեղանի շուրջ հանդիպման ձեւաչափը դառնում է անիրագործելի: Այս մասին հայտարարություն է տարածել Հանրապետության նախագահի աշխատակազմը։

«Հաշվի առնելով, որ մարտի 13-ին Հանրապետության նախագահի նստավայր հանդիպման հրավիրվածներից «Իմ քայլը» եւ «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցություններն ընդունել են հրավերը, «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը եւ Հայրենիքի փրկության շարժումը հանդիպման համար առաջարկել են իրենց օրակարգն ու պայմաններ ներկայացրել, այս պահին մեկ սեղանի շուրջ հանդիպման ձեւաչափը դառնում է անիրագործելի:

Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակելու է իր ջանքերը եւ պատրաստ է առանձին հանդիպումներ ունենալ ինչպես հրավիրվածների, այնպես էլ Ազգային ժողովի խմբակցություններում չընդգրկված պատգամավորների եւ արտախորհրդարանական տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:

Այդ հանդիպումները հնարավորություն կտան եւս մեկ անգամ լսել բոլորի տեսակետները, ավելի հստակեցնել դիրքորոշումները եւ դրանց հիման վրա ձեւավորել աշխատանքային օրակարգ:

Հանրապետության նախագահը վերահաստատում է իր այն համոզմունքը, որ տարաձայնությունների կարգավորման միակ ուղին բանակցություններն ու երկխոսությունն են, եւ պետք է անել ամեն ինչ` երկիրը զերծ պահելու ցնցումներից»,- նշվում է հայտարարության մեջ։

Please enter a valid URL