Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Այսօր Գյումրիում այցելել եմ պատերազմում բեկորային վիրավորումներ ստացած ժամկետային զինծառայող Դավիթ Մանուկյանին: Դավիթը վերականգնողական բուժման ընթացքի մեջ է։
Այցելել եմ նաեւ Արթիկ՝ պատերազմում անմահացած պայմանագրային զինծառայող Սահակ Վարագյանի ընտանիքին, ով հայրենիքին ժառանգել է երեք որդի եւ նորածին, աննման դուստր՝ Սոսե անունով»։