«Երեկ Ստամբուլ-Բեյրութ չվերթով Մարալը հասավ իր որդիներին։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ամեն ինչ արեցին՝ հրապարակային եւ ոչ հրապարակային, որպեսզի այս խիզախ կինը ազատվի գերությունից։
Շնորհակալություն ՌԴ դաշնային խորհրդի նախագահին, Լիբանանի կառավարությանը, Լիբանանի Կարմիր Խաչին, Լիբանանի ՀՅԴ կառույցին, Արման Թաթոյանին, Սիրանույշ Սահակյանին, ռուսաստանաբնակ իմ լավ բարեկամ Արայիկ Բաղդասարյանին (կներես Արա ջան, չէի կարող չասել) եւ մի քիչ էլ ինձ։
Եթե էսպես միակամ աշխատենք՝ մեր մյուս ռազմագերիների եւ գերեվարված կանանց դեպքում եւս կհաջողենք։
Երբ երեկ Ստամբուլի ժամանակով 9 անց 30 Մարալը նստեց Բեյրութ տանող ինքնաթիռը եւ ինձ արդեն Մոսկվայից տեղեկացրեցին, որ այլեւս ամեն ինչ ապահով է՝ ես գրեցի՝ «մեր աղոթքները էս պահին քեզ հետ են Մարալ»»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։