Այսօր Ազգային ժողովի մոտ միջադեպ տեղի ունեցավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի և քաղաքացու միջև, հնչեցին փոխադարձ վիրավորանքներ։
Մինչ քաղաքացին հարց էր հնչեցնում, ակցիայի մեկ այլ մասնակից եկավ և, խոսքն ուղղելով Հովիկ Աղազարյանին, ասաց. «Դուք դավաճան եք»։
Արձագանքը չուշացավ, պատգամավորը տաքացած պատասխանեց. «Դավաճանը դու ես՝ քո եղած-չեղածով, լակոտ»։
Ի պատասխան քաղաքացին ասաց. «Լակոտը դու ես ու քո տղեն, հետս վիրավորանքներով չխոսես, դու իմ հայրենիքն ես ծախել քո կուսակցության ղեկավարի հետ, պարգևավճարներ եք լափում ու էս երկիրը տանում եք կործանման»։
ArmDaily.am-ի հետ զրույցում անդրադառնալով միջադեպին, Հովիկ Աղազարյանը նշել. «Երիտասարդ էր, մի քիչ էլ տաքարյուն էր, ոչինչ կդիմանանք, որևէ բան չկա, ես իրեն չեմ ճանաչում, առաջին անգամ եմ տեսնում:
Առաջինը ես իրեն «լակոտ» ասեցի, որովհետև ինքն իր ագրեսիվ պահվածքով սադրեց ինձ, ես մի փոքրիկ կոպտեցի, հետո ինքը շարունակեց, բայց անցավ»: