5-րդ զորամիավորումում անցկացվող գերատեսչական ստուգումների շրջանակում զորամիավորման ենթակա զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Ստուգվել են «տագնապ» ազդանշանի դեպքում զինծառայողների գործողությունները: Զորամիավորման վարչակազմը և ենթակա զորամասերը սահմանված ժամկետում կատարել են առաջադրված խնդիրները։