Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը քիչ առաջ ստացել է Հանրապետության նախագահի աշխատակազմի պատասխանը։ Նա ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է աշխատակազմի պատասխանը։
«Քիչ առաջ ստացանք նախագահի աշխատակազմի պատասխանը: Ցավոք, նախագահն ընտրել է արկածախնդրության ճանապարհը:
Որպես քաղաքացի եւ փաստաբան, գործընկերներիս հետ, վաղվանից սկսելու ենք նախագահի վախերի բացահայտման գործընթացը»,- գրել է նա։