Նախագահ Արմեն Սարգսյանը խոստացել է մինչև օրենքով սահմանված օրվա վերջ կմտածի և իր որոշման մասին տեղյակ կպահի, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը՝ մանրամասներ ներկայացելով իր ու նախագահի հանդիպումից։
Նրա խոսքով՝ նախագահը չի ասել, որ ՍԴ դիմում չի ուղարկելու, պարզապես բաներ ունի ճշտելու։
Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում նախագահի գործողությունները, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ գնահատականներ կտա օրենքով սահմանված ժամի ավարտից հետո։
«Համբերատար սպասում ենք», — ասաց նախկին պատգամավորը։
Բաղդասարյանի նշեց, որ նախագահ Սարգսյանը ասել է՝ պետք է ամեն ինչ անի, որ ցնցումներից խուսափի։
«Ասել է՝ «ես պետք է բոլոր կողմերի հետ խոսեմ», դրա համար ունի ժամանակ», — ասաց Վ. Բաղդասարյանը։
Դիտարկմանը, թե իրենք են Արմեն Սարգսյանին ընտրել նախագահ, նախկին պատգամավորն արձագանքեց.«Մենք չենք ընտրել, որպեսզի լինի անգործունյա, մենք ընտրել ենք, որ աշխատի»։