SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 8-ին, սպшնnւթյան փորձի դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։
Ժամը 13։45-ի սահմաններում «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին шհազանգ է ստացվել, որ նռնшկի պшյ թյունից ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Նազարյանը ժամը 13։00-ի սահմաններում գյուղատնտսական աշխատանքներ կատարելու և վառելափայտ հավաքելու նպատակով տան բակում կայանած կցորդը փորձել է ամրացնել իրեն պատկանող ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենային, և այդ ժամանակ կցորդի ամրացման կետում մետաղական մալուխով ամրացված նռնшկն ընկել և պшյթել է։
Պшյթյունի հետևանքով նա կրծքավանդակի և վերջույթների շրջանում ստացել է բազմաթիվ բեկորային վնասվածքներ։
Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Ա. Հարությունյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի (սպш նnւթյան փորձ) հատկանիշներով։