Անհայտ անձինք կողոպտել են «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի հայրական տունը, այս մասին տեղեկացնում է ջոկատի ֆեյսբուքյան էջը։
«Թուրքանման հայերը, կողոպտել են Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի հայրական տունը։ Նրանք ջարդել են ամեն ինչ և տարել են առաջին Արցախյան պատերազմի ռազմական շքանշանները: Եվ տարել են ոչ միայն նրանը այլև նրա զոհված եղբոր Աղվանի Մինասյանի շքանշանները»,– ասվում է տարածված հաղորդագրությունում։