Search
Close this search box.

Արցախից տեղեկացնում են

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր Արցախի հարավային թևում (Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններ) նախատեսված որոնողական աշխատանքները չեղարկվել են մառախուղի և անբավարար տեսանելության պատճառով:

Նման դեպքում աշխատանքն արդյունք չի տալիս: Եթե եղանակային պայմանները թույլ տան՝ որոնումները կշարունակվեն վաղը:

Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է 1490 աճյուն:

ԱՀ ՆԳ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Please enter a valid URL