Search
Close this search box.

ՀՀ պաշտպանության նախարարությունը Տավուշում սահմանային իրավիճակի մասին

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է համացանցում տարածված լուրերը Տավուշում սահմանային իրավիճակի մասին:

«Սոցցանցերում և տարբեր ԶԼՄ-ներով շարունակվում են ապատեղեկատվությունները` ՀՀ սահմաններին լարվածության, կրակոցների, հակառակորդի ԶՈւ մեծ կուտակումների վերաբերյալ:

«Մասնավորապես, տեղեկություններ են շրջանառվում, թե իբր «Իջևանի ու Շամշադինի ճակատային հատվածում թուրք-ադրբեջանական ծանր տեխնիկայի կուտակումներ են, Տավուշի 3-րդ բանակային կորպուսում հայտարարված է տագնապ» և այլն:

Նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Համոզիչ կերպով հորդորում ենք զերծ մնալ ակնհայտ ապատեղեկատվություն տարածելուց»,-ասվում է ՊՆ հաղորդագրությունում:

Նշենք, որ լուրեր էին տարածվել, որ Իջևանի ու Շամշադինի ճակատային հատվածում թուրք-ադրբեջանական ծանր տեխնիկայի կուտակումներ են, թուրքական դրոշներով, Տավուշի 3-րդ բանակային կորպուսում հայտարարված է տագնապ։

Please enter a valid URL