Ռուս խաղաղապահներն այցելել են Տավուշի մարզ, բայց թե ինչ նպատակով են եկել, որևէ մեկը չգիտի, քանի որ որևէ պաշտոնական հայտարարություն չի եղել: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավար Արթուր Բեգինյանը: «Ռուսները եկել են, բայց այն խոսակցությունները, թե ադրբեջանցիներ են եկել, դրոշներ են դրել, նման բան չկա: Զինվորականներից ենք իմացել ռուսների գալու մասին, բայց թե նպատակը որն է, մենք չգիտենք, մեկն ասում է՝ զորամաս են եկել, մեկն ասում է՝ եկել են ու դեպի սահման գնացել, տարբեր խոսակցություններ կան»,- պարզաբանեց նա:
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ նախկին վարչապետմ տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. Հենց այս պահին ադրբեջանցի «խաղաղապահ» զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում, նախկին Բարխուդարլիի մերձակայքում։ Արդեն մոտեցել են մեր շատ հայրենակիցների և շատ «քաղաքավարի» ասել. ձեր գոմերն ու տները կտանեք գետից այն կողմ»: