Search
Close this search box.

Ի տարբերություն Օնիկ Գասպարյանի հարցի, որտե՞ղ է քննարկվում նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության չեղարկման հարցը

Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ իրավական ակտը քննարկվում է ամենուրեք` հանրահավաքներում, ԱԺ-ում, նախագահականում, առայժմ անուղղակի, իսկ շուտով նաև ուղղակի կերպով ՍԴ-ում: Չեմ զարմանա, որ խնդիրը տեղափոխվի նաև ՄԻԵԴ:

Եվ դա ճիշտ կլինի: Իսկ որտե՞ղ է քննարկվում նոյեմբերի 9-ի կամ 10-ի եռակողմ հայտարարության ( պայմանագրի ) չեղարկման հարցը:

Հանրահավաքներու՞մ, ԱԺ-ում՞, նախագահականու՞մ, ՍԴ-ում՞: Ասեմ, որ որևէ տեղ չի քննարկվում: Օնիկ Գասպարյանի ղեկավարած կառույցում էլ չի քննարկվում:

Անգամ մամուլում չի քննարկվում: Հանկարծ չմտածեք, որ ես դեմ եմ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ իրավական ակտի չեղարկմանը:

Ուղղակի փաստում եմ, որ իրավական այդ ակտով առերևույթ ոտնահարվում են միայն մեկ մարդու` Օնիկ Գասպարյանի իրավունքները, իսկ նոյեմբերի 9-ի կամ 10-ի եռակողմ հայտարարություն ( պայմանագիր ) կոչվող առոչինչ իրավական ակտով փաստացի Հայաստանն է փակվում, այդ թվում նաև Օնիկ Գասպարյանի ղեկավարած կառույցը:

Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան էջից

Please enter a valid URL