Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծեծկռտուք. ադրբեջանցիները պահանջել են, որ հայ տղաները դուրս գան բարից

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես ՌԴ Տոմսկ քաղաքի բար-սրճարաններից մեկում մի խումբ ադրբեջանցիներ հարձակվում ու ծեծի են ենթարկում հայերին։

Տեսանյութ տարածողներից շատերը չեն գրում, որ հարձակումը կատարվել է հայերի նկատմամբ, միայն գրում են, որ ադրբեջանցիները ծեծկռտուք են սարքել բարում ու ծեծել հաճախորդներին։ Այդ ամենը վրդովվեցրել է ադրբեջանցիների կողմից ծեծի ենթարկված հայ տղաներից մեկի քրոջը՝ Տիգրանուհի Մելքոնյանին։
Ըստ նրա՝ ադրբեջանցիներն իմացել են, որ բարի այցելուները հայեր են, դրա համար էլ հարձակվել են նրանց վրա։

168.am-ի հետ զրույցում Տիգրանուհի Մելքոնյանը պատմել է, որ եղբայրները գնացել են բար՝ ընկերներից մեկի ծննդյան օրը նշելու։
«Երբ եղբայրներս արդեն նստած են լինում, ադրբեջանցիները պահանջում են, որ նրանք դուրս գան բարից, գնան, եղբայրս հարցնում է, թե ինչո՞ւ են իրենց դուրս հանում, դրանից հետո էլ սկսվում է ծեծկռտուքը։

Տեսանյութում պարզ երևում է, որ առաջինն ադրբեջանցին է հարձակվում եղբորս վրա, մի քանի հոգով հարձակվում են մեկ հոգու վրա։
Հորաքրոջս տղայի ծնոտը այդ ծեծի հետևանքով վիրահատել են։
Հիվանդանոցում վիրահատության ժամանակ ոստիկանությունը եկել է, ու պարզվել են ծեծկռտուքի հանգամանքները։ Հարազատ եղբորս այտոսկրն է կոտրվել»,- նշել է Տ. Մելքոնյանը։

Please enter a valid URL