Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է մեկուսանալ այն բանից հետո, երբ իր օգնական Մաքսիմ Օրեշկինի կորոնավիրուսի թեստի արդյունքը դրական է եղել: Այս մասին հայտնում է Говорит Москва-ի Telegram ալիքը:
Պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բացատրել է, որ Օրեշկինի վարակը սպառնալիք չի ներկայացնում, ուստի նախագահին մեկուսացնելու անհրաժեշտություն չկա․ «Նրանք անմիջական շփում չեն ունեցել»,-ասել է նա: