Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր տղաները բայրաքթարների մսաղացի տակ են ընկել, որովհետեւ Նիկոլը ՀՕՊ-ի փոխարեն խաղալիք ՍՈւ-եր է գնել. Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել՝ կից գրելով

Մենք պատերազմը նաեւ պարտվել ենք, որ հակաօդային պաշտպանություն չենք ունեցել։ Արցախի օդը եղել է բաց։
Մեր տղաները թուրքական բայրաքթարների մսաղացի տակ են ընկել, որովհետեւ Նիկոլը հակաօդային պաշտպանության համակարգ գնելու փոխարեն նախընտրել է իր սելֆիների համար խաղալիք ՍՈւ-եր գնել։
Էս մարդը, որ խոսում է ու ասում է, որ մենք հզոր ու
անխոցելի հակաօդային պաշտպանության համակարգ ունենք եւ Ադրբեջանն ում շունն է, որ պատերազմում մեզ հաղթի, այսօր ՀՀ պաշտպանության նախարարն է։

 

Please enter a valid URL