Search
Close this search box.

Փաշինյանը չգնաց Եռաբլուր, ինչու

Այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանի ծծնդյան օրն է ու ՆիկոլՓաշինյանը ծաղիկներ խոնարհեց ոչ թե Եռաբլուրում, այլ Երևանի սպարապետի անունը կրող փողոցում տեղադրված Վազգեն Սարգսյանի կիսանդրու մոտ; Ինչու եռաբլուր չգնաց այս անգամ Վարչապետը, երբ դիմադրություն չկար, իսկ ամիսներ առաջ երբ փակել էին եռաբլուրը, Փաշինյանը, այսպես ասած, գրոհ կազմակերպեց դեպի Եռաբլուր:

Ի վերջո առանց դիմադրության պետք է մի անգամ Նիկոլ Փաշինյանը իր աչքով տեսնի, թե Եռաբլուրը ուր հասցրեց, տեսնի ծնողների ամեն օր, ամեն ժամ չդադարող հոսքը իրենց զավակների շիրիմներին, բայց Փաշինյանը չգնաց Եռաբլուր, այսօր հնարավոր չէր շոու սարքել, փոխարենը այնտեղ էին նրա թիմակիցները՝ ի դեմս Սասուն Միքայելյանի, Արնդրանիկ Քոչարյանի, ովքեր լրագրողների թակարդն ընկան, սկսեցին գոռգոռալ, պաշտպանվել, փոխարենը առիթն օգտագործեին ու հենց Ալիևի այսօրվա հաթաթային պատասխան տային, հաթաթա տվեցին մեր գործընկերոջը:

Please enter a valid URL