Search
Close this search box.

Բայց այս անգամ անձնավորված եմ խոսելու

Ինձ ճանաչողները, կամ իմ ընթերցողը լավ գիտի, որ ես հազվադեպ եմ անձնավորված խոսում, քանի որ դա համարում եմ ոչ ճիշտ։ Երևույթների, անձերի մասին ընդհանրական խոսելն ավելի ճիշտ եմ համարում։

Բայց այս անգամ անձնավորված եմ խոսելու։

Երբ 2018թ․-ին տեղի ունեցավ իշխանափոխություն, բոլորս սպասում էինք, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ կնշանակվի Օնիկ Գասպարյանը, և ամեն անգամ այդ նույն սպասումն էր, երբ նոր ԳՇ պետի հարց էր առաջանում։

Ի դեպ, պետք է ասեմ, որ Օնիկ Գասպարյանն ընկալելի և ընդունելի կերպար էր թե իշխանության համար, թե իշխանությանը քննադատողների համար և թե՛ ընդդիմադիրների մեծ մասի համար։

Սակայն, երբ արդեն դեպքերի զարգացումից հետո Օնիկ Գասպարյանը և մնացած գեներալները հայտարարություն տարածեցին, հանկարծ արշավ սկսվեց այս մարդու դեմ։

Մինչև Օնիկ Գասպարյանին այս կամ չարած մեղքերի մեջ փորձել մեղադրելը խորհուրդ կտամ վերընթերցել, կամ դիտել ձեր իսկ կողմից հնչեցված նախկին կարծիքները։ Պարոնայք, չի կարելի, ակնհայտ երկու , նույնիսկ երեք լարի վրա եք խաղում հանուն պաշտոնի, մինչդեռ ձեր սկզբունքը պետք է լիներ հանուն Հայրենիքի։ Կարող եք ասել, որ սխալ կամ ճիշտ էր հայտարարությունը, բայց չեք կարող մարդու անցած փառապանծ ուղին մրոտել ստահոդ և իրականությանը չհամապատասխանող լուրերով։

Այնպես չէ, որ Օնիկ Գասպարյանը նոր եկավ ու այսպես իր կերպարն անհայտ է բոլորիս համար։ Նա մեծ վաստակ ունեցող ռազմական գործիչ է, չբացեմ շատ փակագծեր, բայց նրա ջանքերի շնորհիվ մենք կարողացել ենք շատ ավելի մեծ կորուստներ չունենալ։ Ցավոք մեր կորուստները շատ ավելի քիչ կլինեին, եթե պատերազմի երրորդ և չորրորդ օրերին լսեին ԳՇ պետի հորդորներին, և ընդհանրապես ոչ միայն լսեին, այլ նաև անեին այն քայելրը որոնք նա մատնանշում էր։

Ամեն դեպքում, ես ևս մեկ անգամ վերահաստատում եմ այն փաստը, որ Օնիկ Գասպարյանի դեմ ոչ ազնիվ տեղեկատվական մանիպուլացիոն պայքարը խարխլում է մեր բանակի հիմքերը և որ պետք չէ հանուն պտտվող իշխանական բազմոցի , բանակի հիմքը հանդիսացող գեներլաներին թիրախավորել․․․

Հ․Գ․ Որոնց ուղեղին հասնալեի չէ գրառումս, կարող են անտարբեր անցնել, հասկանում եմ, որ որոշների համար նախկիններից և ներկաներից այն կողմ ոչինչ չկա, քանի որ սեփական տունն էլ կհամարեն ադրբեջանական մենակ թե ․․․

Փորձագետ Կարեն Հովհաննիսյան

Please enter a valid URL