Search
Close this search box.

Ինչ է գրել Էրդողանի փեսան այսօր զոհված թուրք գեներալի մասին, ով է եղել այդ գեներալը

Ճշտված տվյալներով՝ Թուրքիայի արեւելքում ուղղաթիռի ընկնելու հետեւանքով զոհվել է 9 զինծառայող, այդ թվում ՝ գեներալ — լեյտենանտ, կորպուսի հրամանատարը։

Վարկածներից մեկի համաձայն՝ ռազմական ուղղաթիռը շարժվում էր դեպի Իրաքյան Քուրդիստանի հետ սահման, որտեղ թուրքերը ոչ վաղ անցյալում պաշտոնապես «հակաահաբեկչական» գործողություն էին իրականացնում քրդական խմբավորումների դեմ,- գրում է WarGonzo-ն։

Հաշվի առնելով, որ թուրքական լրատվամիջոցներում Օսման Էրբաշին արդեն «մարտիրոս» են անվանում, Անկարան ամենայն հավանականությամբ ամեն ինչում մեղադրելու է հենց քրդերին։

Այդ պատրվակով Թուրքիան, հավանաբար, ավելի կմեծացնի ռազմական ներկայությունը տարածաշրջանում։ Իսկ Իրաքի և Սիրիայի տարածքներում քրդերի դեմ գործողություններն ավելի կոշտ կլինեն։

Զոհված թուրք գեներալը կանգնած է եղել Բայրաքթարների ստեղծման ակունքներում: Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է Էրդողանի փեսան՝ թուրքական ԱԹՍ արտադրող ընկերության սեփականատեր Սելչուկ Բայրաքթարը։

Նա նշել է, որ գեներալ Օսման Էրբաշի հետ ընկերություն է արել ավելի քան 10 տարի, որոնց ընթացքում նրանք միասին փորձարկումներ են անցկացրել անօդաչու թռչող սարքերի մարտական կիրառման ուղղությամբ:

Թուրքիայում Էրբաշին համարում էին ռազմավարության հեղինակներից մեկը, որն օգնել էր Ադրբեջանին եւ թուրք ռազմական խորհրդականներին հաջողության հասնել ղարաբաղյան երկրորդ պատերազմում։

Please enter a valid URL