Լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ Ղարաբաղյան 44–օրյա պատերազմում պարտությունը ծրագրված էր: Այս մասին ուսական լրատվամիջոցների համար այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն:
«Ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ առավել եւս պատերազմից հետո, շատ լուրջ կասկածներ հայտնվեցին իշխանությունների եւ անձամբ վարչապետի գործողությունների վերաբերյալ։ Կասկածներ հայտնվեցին իմ, երկու գեներալ-գնդապետի, երրորդ նախագահի եւ մարդկանց այլ խմբերի մոտ»,-ասաց Քոչարյանը:
Նրա խոսքով ՝ առաջ եկած ոչ մի հարցի վերաբերյալ խելքին մոտ որեւէ բացատրություն չկա:
«Նորմալ չէ, երբ իշխանությունը չի կարող խելամիտ որեւէ բացատրություն տալ։ Օրինակ` ինչո՞ւ պատերազմի 3-րդ օրը կանգնեցվեց համատարած զորահավաքը, որը զինված ուժերի համալրում էր ենթադրում։ Ինչո՞ւ վարչապետը հոկտեմբերի 19-ին չընդունեց Վլադիմիր Պուտինի առաջարկը ՝ պատերազմի 4-րդ օրն իսկ իմանալով, որ պարտվելու ենք պատերազմում (ինչպես զեկուզել էին գլխավոր շտաբից)»,-ասաց Քոչարյանը:
Նա նշեց, որ սրանք հանցագործության մասին հաղորդումներ են, որոնցով պետք է զբաղվեն քննչական մարմինները։ Այս հարցերի առնչությամբ պատասխանների բացակայությունը կարող է ցանկացած ենթադրության տեղիք տա: