Search
Close this search box.

Ով կփոխարինի Օնիկ Գասպարյանին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ըստ իշխանությունների, հինգշաբթի օրն իրավունքի ուժով Օնիկ Գասպարյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից։ ԳՇ պետի թեկնածուների անուններ են շրջանառվում․ ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյան, որը չի միացել Փաշինյանի հրաժարականի պահանջին, ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Ջալալ Հարությունյան եւ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյան։

Մենք Դավթյանին հարցրինք՝ ստացե՞լ է նման առաջարկ։ «Ես տեղյակ չեմ»։ Ձեզ առաջարկ արե՞լ են, թե՞ ոչ։ «Ես ոչ մի բանից տեղյակ չեմ»։ Եթե անեն, կընդունե՞ք։ «Չեմ ուզում ոչ մի մեկնաբանություն տալ»։

Հիշեցնենք, որ Դավթյանը 2018-2020 թթ․ ԳՇ պետն էր, ազատվեց մեր հրապարակումից հետո, երբ կարանտինի օրերին որդու հարսանիքն էր անում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL