Search
Close this search box.

ԳՇ պետը չի կարող «իրավունքի ուժով» համարվել պաշտոնից ազատված. իրավապաշտպան

Էնքան Սահմանադրություն, օրենք, մեկնաբանություն կարդացի, աջ ու ձախ ծանր ու թեթև արեցի, որ գլուխս ռազմական հեղաշրջման փորձ է սկսել: Այս մասին ֆեյսբուքում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Այնուհանդերձ, հետևությունս այն է, որ եթե անգամ նախագահը ՍԴ դիմի ոչ թե ԳՇ պետին ազատելու հրամանագրի, այլ դրա հիմքում ընկած օրենքի հակասահմանադրականության հարցով, միևնույն է՝ ԳՇ պետը չի կարող «իրավունքի ուժով» համարվել պաշտոնից ազատված, քանի որ այդ դիմումը անխզելիորեն կապված է լինելու հենց խնդրո առարկա հրամանագրի սահմանադրականության հարցի հետ։

ՀԳ. Ճիշտը, իհարկե, Գորդյան հանգույցը «ավանդական» ձևով լուծելն է»,- գրել է Մելիքյանը։

Please enter a valid URL