Լավ առաջարկ ունեմ: Կարծում եմ, որ դրանով կլուծվի Հայաստանում առկա ներքաղաքական ճգնաժամը: Ուրեմն, քանի որ բոլոր կողմերն ապավինում են Ռուսաստանին և միակ չլուծված խնդիրն այն է, թե կողմերից ով պետք է անցկացնի արտահերթ ընտրությունները, ապա առաջարկում եմ՝
1.Ընտրությունները թող անցկացնեն ռուս խաղաղապահները:
2.Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ թող նշանակվի Ռուստամ Մուրադովը:
3.Ընտրատարածքային և տեսամասային ընտրական հանձնաժողովներում թող ընդգրկվեն 102-րդ ռազմաբազայի զինվորականները:
4.Համապետական ընտրությունների երաշխավոր թող նշանակվի իսկանդերը:
Այլ ճանապարհ չկա: Այսքանը:
Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան էջից