Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է դատավարությունը ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով: Վերջնիս աջակիցները փակել են Արշակունյաց պողոտան։
Ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարեց. «Նիկոլ Փաշինյանը փորձում է դատել ազգի հերոսներին, այն մարդկանց, որոնք ազատագրել են Շուշին, իսկ ինքը ծախել է Շուշին»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ նախորդ նիստը չէր կայացել ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի բացակայության պատճառով: Դրան նախորդած դատական նիստին փաստաբանը փորձել էր նախազգուշացնել դատավոր Աննա Դանիբեկյանին, որ նույն օրը և ժամին Վերաքննիչ դատարանի նիստ է (դատավորի դեմ դատական գործով) նշանակված, սակայն Դանիբեկյանը չէր լսել և նշանակել էր նիստը: Արձանագրելով փաստաբանի բացակայությունը` դատավորն այն անհարգալից էր համարել և խոստացել էր մարտի 2-ին կայանալիք նիստին քննարկել փաստաբանի պահվածքը:
1STOPPED
Օգտվելով առիթից` դատախազները նույնպես դժգոհություն էին հայտնել և տեղեկացրել «իրենց իրավունքների պաշտպանության չարաշահման» վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու մտադրության մասին: Ավելի վաղ դատախազներն արդեն փորձել էին պաշտպանությանը զրկել միջնորդություններ ներկայացնելու իրավունքից: Այս ամենով հանդրձ դատախազները դժգոհություն չեն հայտնում, որ դատական նիստերը շաբաթական մեկ անգամ են անցկացվում, ինչն արդեն խոչընդոտում է արդարադատության շուտափույթ իրականացմանը: