Search
Close this search box.

Արմեն Սարգսյանը վատառողջ է. Փաշինյանը հանրահավաքի ժամանակ Արմեն Սարգսյանին շուտափույթ ապաքինում մաղթեց

«Ես հույս եմ հայտնում, որ Արմեն Սարգսյանը, լինելով բազմափորձ պետական գործիչ, կկայացնի այն որոշումը, որը բխում է ՀՀ ժողովրդի, պետության կայունության շահերից»,- այսօրվա հանրահավաքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հրամանագրի ստորագրման գործընթացը։

Նա հիշեցրեց, որ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու մասին իր առաջարկությունը նախագահն առարկություններով վերադարձրել է։ Կառավարությունն էլ իր առարկություններով դարձյալ այն ուղարկել է նախագահին։

Ըստ Փաշինյանի՝ Արմեն Սարգսյանը վատառողջ է։ «Ես այսօր այցելել եմ նրան և ուզում եմ իմ անունից, մեր բոլորի անունից առողջություն մաղթել և շուտափույթ ապաքինում»,- ասաց Փաշինյանը։

Please enter a valid URL