Խոսնակ Պեսկովը արձագանքեց խոսնակ Գեւորգյանի 5 օր հասունացող բացատրությանը եւ Իսկանդերի դիպվածը Կրեմլի անունից սպառված համարեց: Կարելի է իհարկե ազգովին հիմար ձեւանալ, բայց վարչապետի անհասցե մեղայականը եւ նույնիսկ հասցեական կներեքները բավարար չեն: Առավել եւս բավարար չէ ոմն Պեսկովի ողորմածությունը
Հայ-ռուսական երկդարյա, համաձայն սովետառուսական պատմագրության, առնչությունները աննախադեպ փորձության ենթարկվեցին: Իրար անցան ռուս փորձագետներ, ուսադրավոր պաշտոնյաներ եւ պատգամավորներ՝ հազար անեծք, հայհոյանք ու նոր պարտություն կազմակերպելու սպառնալիք տեղացին հայ ժողովրդի գլխին:
ԶՈՒ ԳՇ, 17 փրկարարներին եւ ՀՀ նախագահին չմիացավ ՀՀ ՊՆ եւ ԱԱԾ ղեկավարությունը: Կարելի է այս հանգամանքը հավանական հակառակորդի մտադրությունը պարզելու «Իսկանդեր» գործողություն համարել: Արժե ճշտել, օրինակ պարգեւի ներկայացնել:
Պեսկով-Գեւորգյանի հաղթանակած ճշմարտությունը, իհարկե, կարեւոր է, բայց առավել կարեւոր է վերականգնել ազգի պատիվը: Իսկ թե ինչ էր բուն Իսկանդերների ճշմարտությունը, պարզ է բոլորին:
lragir.am