Search
Close this search box.

«Գիտե՞ք, ինչ ստորացում էր դա». BBC-ին այցելել է Սյունիք

BBC-ն անդրադարձել է պատերազմից հետո Ադրբեջանին սահմանակից դարձած Սյունիքի մարզին: Ծառայության լրագրողները այցելել են Սյունիքի մարզ, զրուցել մարդկանց և ռուս սահմանապահների հետ, ովքեր տեղեկացրել են, որ Հայաստանի կառավարության փոխարեն հենց իրենք են մարզի բնակիչներին ասում, թե սահմանային հատվածներում ինչը ինչպես է փոխվում. «Ադրբեջանցիները հստակ գիտեն, թե ինչ են ուզում և մինչ վերջ համառորեն կռիվ կտան ցանկացած վիճելի դիրքի համար: Հայկական կողմից մենք նման պատրաստակամություն չենք տեսնում»,- ասել է ռուս սահմանապահներից մեկը: Այս մասին կարդում ենք «Մեդիապորտ» տելեգրամյան ալիքում:

BBC-ի դիտարկմամբ` Սյունիքի տարբեր հատվածներում հայտնված ադրբեջանական դիրքերը խնդիրներ են ստեղծել մարզի բնակիչների համար: Օրինակ, եթե նախկինում Կապանից գյուղ Ագարակ կարելի էր հասնել 10 րոպեում, ապա այժմ ստիպված այլ ճանապարհով պետք է գնալ ու տեղ հասնել արդեն 40 րոպեում, քանի որ ադրբեջանցիները կրակում են նախկին ճանապարհի ուղղությամբ:

«Լավ, Ղարաբաղը տվել ես, հիմա ինչու ես հանձնում Զանգեզուրը: Դա Հայաստանի սիրտն է: Թուրքերն ինչ ասում են` ինքն ասում է` այո, պատրաստ եմ անել»,- ծառայության հետ զրույցում Նիկոլ Փաշինյանին ուղղված իր դժգոհությունն է հայտնել Սյունիքում բնակվող հադրութցի Վալերի Գասպարյանը:

Please enter a valid URL