3-4 տարի առաջ նույն մարդիկ 5000 դրամով ու օլիգարխների ավտոբուսներով մեկնում էին Երևան՝ մասնակցելու որևէ հանրահավաքի։ Նրանք հետո հասկացան, որ այդկերպ վաճառում են իրենց երեխաների ազատ ընտրելու և լավ ապրելու ապագան։
Այսօր նույն մարդիկ երևի առանց փողի, բայց նույն օլիգարխների ավտոբուսներով մեկնում են Երևան՝ մասնակցելու Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին։ Նրանք հավանաբար էլի հետո կհասկանան, որ այսկերպ վաճառում են հայրենիքը և իրենց երեխաների հայ լինելու ապագան ընդհանրապես։
Ավտոբուս նստելուց առաջ մեկ վայրկյան հայելու մեջ նայեք ինքներդ ձեզ և հարց տվեք՝ ինչո՞վ եք դուք ավելի լավը դարձել 2018-ից հետո։ Եթե անկեղծ լինեք ինքներդ ձեզ հետ, առնվազն կամաչեք երկրորդ անգամ նայել հայելու մեջ։
Նաիրի Հոխիկյան