Search
Close this search box.

Արցախի ԱԻՆ-ում և ոստիկանությունում այս պահին N1 պատրաստության վիճակ է հայտարարվել

ՀՐԱՏԱՊ.Mediaport-ը հայտնում է, որ Արցախի ԱԻՆ-ում և ոստիկանությունում այս պահին N1 պատրաստության վիճակ է հայտարարվել։ Աշխատակիցներին հանձնարարվել է քաղաքացիական հագուստով ներկայանալ աշխատավայր, որպեսզի վաղ առավոտյան բերեն Երևան՝ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին մասնակցելու համար։ Այս պահին աշխատակիցները փակված են Ներքին գործերի նախարարության շենքում:

Ավելի վաղ Mediaport-ը հայտնել էր, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը 20.000 դրամ և տրասնպորտ է հատկացնում Արցախից Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին մարդիկ բերելու համար։

Այս պահին Մարտակերտից մարդ բերելու գործընթացը համակարգում է Արցախի նախագահի մերձավոր Ալեքսեյ Բալայանը։

Հանձնարարված է 1000 մարդ հավաքել:

Please enter a valid URL