Կարոտել եմ տունն իմ հայրենի,
Դու ամրոցն ես հզոր հայրերի
Ու մատուռն ես դու մեր քնքուշ մայրերի, հայրենի՛ք,
Աղոթում եմ Աստված պահպանի՛ր։
Ու մատուռն ես դու մեր քնքուշ մայրերի, հայրենի՛ք,
Աղոթում եմ Աստված պահպանի՛ր։
Օտարություն իմ կամքից անկախ
Հայի ոգով ապրում եմ անվախ,
Ես կդառնամ ու իմ գիրկը քեզ կառնեմ, կփարվեմ,
Վախենում եմ կարոտս չառնեմ։
Ես կդառնամ ու իմ գիրկը քեզ կառնեմ, կփարվեմ,
Վախենում եմ կարոտս չառնեմ։
Քեզ խլել են, թալանել են, կալանել են,
Քո վանքերը ավիրել են, տուն իմ հայրենի,
Խաչքարերդ արցունքներով կլվանամ,
Աղաչում եմ կանչի՛ր, թու՛յլ տուր տուն դառնամ:
Խաչքարերդ արցունքներով կլվանամ,
Աղաչում եմ կանչի՛ր, թու՛յլ տուր տուն դառնամ։
Դու դարձել ես օտարին գերի,
Որդիներդ գերի օտարին,
Քո տաք սրտում սառույցներ են գոյացել, քարացել
Գարուններդ աշուն են դարձել:
Քո տաք սրտում սառույցներ են գոյացել, քարացել
Գարուններդ աշուն են դարձել։