Գռզոն, Սպայկայի Դավոն, Լֆիկը, «ՍԱՍ»-ի Արտակը, Բուռնաշը, Վիվառոյի Վիգենը իրենց աշխատակիցներին հրահանգել են մասնակցել Նիկոլ Փաշինյանի վաղվա հանրահավաքին։
Նշված օլիգարխներն իրենց աշխատակիցներից զատ, Երևանից և մարզերից մարդիկ են հավաքագրում Փաշինյանին աջակցող երթին մասնակցելու համար։
Meidaport-ի տեղեկություններով՝ իշխանությունները մարդ տանելու պահանջով դիմել են նաև հայտնի այլ գործարարների, որոնցից, սակայն, մերժում են ստացել։