Search
Close this search box.

Հորդորում եմ, արեք այդ քայլը ու խայտառակվեք ավելի շատ. Արփինե Հովհաննիսյան

Եթե կարճ, ապա տհաս մեկնաբանություն է, եթե քիչ երկար ասեմ, նախ`պետք է դիմել ՍԴ, եզրակացության համար, ապա եթե ՍԴ-ը համաձայն լինի, որ կա կոպիտ խախտում, Ազգային Ժողովով 2/3-րդով պետք է քվեարկեն ու հայտնեն անվստահություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը` անդրադառնալով նախագահին պաշտոնանկ անելու իշխանական պատգամավոր Վահագն Հովակիմյանի առաջարկին:

«Մի երկոտանի առանձնյակ այսօր հայտնել է իր հույժ մասնագիտական երկրաբանական կարծիքը Ա.Սարգսյանի գործողություններում ՀՀ Սահմանադրության կոպիտ խախտում լինելու — չլինելու մասով: Եթե կարճ, ապա տհաս մեկնաբանություն է, եթե քիչ երկար ասեմ, նախ`պետք է դիմել ՍԴ, եզրակացության համար, ապա եթե ՍԴ-ը համաձայն լինի, որ կա կոպիտ խախտում, Ազգային Ժողովով 2/3-րդով պետք է քվեարկեն ու հայտնեն անվստահություն:

88 ձայն չունեն, այլապես Սահմանադրություն կփոխեին, ՍԴ-ը ևս նման տհաս եզրակացություն չի տա, որքան էլ այնտեղ իրենց շնորհակալ դատավորներ լինեն, թուրքեր չեն: Ուստի հորդորում եմ, արեք այդ քայլը ու խայտառակվեք ավելի շատ»:

Please enter a valid URL