Search
Close this search box.

Բանակի կողքին եմ միշտ, այս փուլում չեմ տրվելու որևէ սադրանքի․ Ջալալ Հարությունյանը մանրամասն կխոսի վիրահատությունից հետո

Նախօրեին Irakanum.am-ը հղում անելով իր աղբյուրներին գրել էր, որ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի առողջական վիճակը վատթարացել է, եւ նա պատրաստվում է գլխի վիրահատության։

Նշվել է, որ պայմանավորված այս հանգամանքով Ջալալ Հարությունյանը որեւէ կերպ չի մեկնաբանում ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի հայտարարությունը։

Ինչպես փոխանցում է Irakanum.am-ը, Ջալալ Հարությունյանը հաստատեց տեղեկությունը, որ պատրաստվում է վիրահատության։ «Վիրահատության նախապատրաստական փուլում եմ, ներողություն եմ խնդրում»,- ասաց Հարությունյանը։ Մեր խնդրանքով Ջալալ Հարությունյանը կարճ մեկնաբանելով ԳՇ հայտարարությունն ասաց. «Ես ի ծնե բանակային մարդ եմ, բանակի կողքին եւ միշտ այդպես է լինելու։ Այս փուլում չեմ տրվելու որեւէ սադրանքի։ Մանրամասն կխոսեմ վիրահատությունից հետո»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Գլխավոր Շտաբը հանդես էր եկել հայտարարությամբ, պահանջելով վարչապետ Փաշինյանի եւ նրա կառավարության հրաժարականը։ Դրանից հետո Փաշինյանը հայտարարեց, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել, որն ուղարկել է նախագահ Արմեն Սարգսյանին։ Սահմանված ժամկետում Արմեն Սարգսյանն այն չստորագրեց։ Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ է այն ուղարկել։ Եռօրյա ժամկետում նախագահը կամ պետք է ստորագրի, կամ ուղարկի ՍԴ։ Բարձր դատարանն էլ դիմումը մուտքագրելու պահից տասնօրյա ժամկետում կայացնելու է որոշում։

Please enter a valid URL