Search
Close this search box.

Հիմա ի՞նչ է ստացվում, նախարարը ռեհան չէ, քաղաքապետի թերթիկում ինչն է կեղծ

Ուրեմն, 1999 կամ 2000թթ «Առավոտ» թերթում մի հոդված հրապարակվեց: Հոդվածի վերնագիրն էր` «Կապի նախարարը ռեհան չէ»: Ինձ դատի տվեցին պատվի և արժանապատվության արատավորող տեղեկությունների հերքման պահանջով: Փաստորեն, այն տարիների կապի նախարարը ցանկանում էր դատարանում ապացուցել, որ ինքը ռեհան չէ: Սակայն վերջինս այդպես էլ չհասկացավ, որ հոդվածի վերնագիրն անգամ ( «Կապի նախարարը ռեհան չէ» ) հուշում էր այն մասին, որ նրան որևէ մեկը չէր փորձել վիրավորել:

Հակառակը` ասվել էր, որ նա ռեհան չէ: Դատավորը նույնպես եկավ այն եզրակացության, որ վիրավորանք չկա, հակառակը` կա բացառում առ այն, որ նախարարը ռեհան չէ: Հիմա, Դիլիջանի նորաստեղծ քաղաքապետը հերքում է իր անձնական թերթիկում եղած տեղեկությունները: Ասում է, որ դրանք կեղծ են: Փաստորեն, ի՞նչ է ստացվում. նորաստեղծի արու լինե՞լն է կեղծ: Եթե այդպես է, ապա ո՞րն է ճիշտը: Միգուցե է՞գը:

Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան էջից

Please enter a valid URL