Սահմանադրության 133-րդ հոդվածի համաձայն՝ զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմին նշանակում և ազատում է ՀՀ նախագահը վարչապետի առաջարկությամբ։
Վերոնշյալ հարցերով հրամանագրերի ստորագրման համար Սահմանադրությունը նախագահի համար նախատեսել է 3 օրյա ժամկետ։
Ն․ Փաշինյանի առաջարկությունը նախագահի կողմից ստացվել է 25.02.2021 թվականին։ Սա նշանակում է, որ 28.02.2021 թվականը Օ․ Գասպարյանին ազատելու վերաբերյալ նախագահի հրամանագրի ստորագրման վերջնաժամկետն է։
Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ԱՆԵԼ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՍ ՓՈՒԼՈՒՄ, ԲԱՑԻ ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄԻՑ
Սահմանադրության 139-րդ հոդվածը Հանրապետության նախագահին լիազորում է առաջարկության հետ համաձայն չլինելու դեպքում համապատասխան ակտը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել Ն․ Փաշինյանին: ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՍ ՓՈՒԼՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ։
Նա կամ պետք է ստորագրի համապատասխան հրամանագիրը, կամ այն առարկություններով հետ վերադարձնի։
Եթե Ն․ Փաշինյանը չի ընդունում այդ առարկությունը, ապա Հանրապետության նախագահը կամ պետք է ստորագրի Օ․ Գասպարյանին ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագիրը կամ պետք է դիմի Սահմանադրական դատարան: ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼՈՒ ՆԱԽԱԳԱՀԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԾԱԳՈՒՄ Է ՄԻԱՅՆ Ն․ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՉԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ։
Վերջնաժամկետին՝ 28.02.2021 թվականին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ունի ընդամենը 2 քայլի հնարավորություն՝ ստորագրել Օ․Գասպարյանին ազատելու վերաբերյալ հրամանագիրը կամ այն առարկություններով վերադարձնել Ն․ Փաշինյանին։
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյան